«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործով 4 անձ ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Ձերբակալվածներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը։ Նրան և վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»:

Նշենք, որ ոչ Գլխավոր դատախազությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն անուններ չեն հրապարակում։

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, 16 մարդ է զոհվել, ևս մեկը համարվում է անհետ կորած: