Բերձորը, Աղավնոն և Սուսը միացվել են Ադրբեջանի էներգետիկ ցանցերին
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երկրի նախագահի հրամանով օգոսոտոսի 26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորը (Լաչին), Աղավնոն և Սուսը միացվել են երկրի հիմնական էներգետիկ ցանցերին, և այժմ նշված բնակավայրերն ապահովված են հոսանքով:
«Ազերէներջի»-ի կողմից աշխատանքներ են տարվել Լաչին քաղաքում հայերի կողմից հիմնովին ավերված ենթակայանի առաջնային վերականգնման ուղղությամբ, բերվել են տրանսֆորմատորներ, անհրաժեշտ սարքավորումներ, և ընդամենը 4 օրում ստեղծվել է համակարգային ցանց՝ միացվելով երկրի էներգետիկ համակարգին», - ասվում է «Ազերէներջի»-ի հայտարարությունում:
Նախօրեին ադրբեջանական աղբյուրները հայտնել էին այդ երեք բնակավայրերի տարածքներում ականների ու չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքների իրականացման մասին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում