Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ և դասախոսներ irazek.am-ի ողջ անձնակազմի կողմից սրտանց շնորհավորում ենք բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Այս տոնական օրը եղել է կա և կլինի խորհրդանշական, հիշարժան օր բոլոր աշակերտների և ուսանողների համար:

Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք հղում ու ցանկանում, որ ուսումնառության ընթացքը բոլորիդ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ և ուսանող մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, մաղթելով հաջողություններ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում: