ՀՀ ՊՆ-ը, Արցախի ՊԲ-ը հերքում են ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին Բաքվի պնդումը
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը «հերթական ապատեղեկատվություն» է որակում ադրբեջանական կողմի պնդումները, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն անցած օրերին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է հաղորդագրությունում:
Բաքվի հաղորդումը հերքել է նաև Արցախի Պաշտպանության բանակը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե երեկ ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են 19 անգամ, «որից 16-ը՝ հայ - ադրբեջանական պետական սահմանին՝ Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ», 3-ը՝ «հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»:

Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Կացարանի հրդեհից հետո ՊՆ-ում խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք»

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ
