Փաշինյանն ու Պուտինը հանդիպմանը քննարկելու են Արցախյան խնդրի կարգավորման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկելու է Արցախի կարգավորման հարցը, նշել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործին՝ առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում մասնակցելու է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական յոթերորդ համաժողովի լիագումար նստաշրջանին:
Մասնակցելու են նաև Ռուսաստանի, Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները։

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Արցախի Բերքաձոր համայնքում շրջափակման արդեն 50 օրը փորձում են հաղթահարել միասնական ուժերով

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան
