ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս աշնանից ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստումներն ամենամյա կդառնան։ Նա նշել է, որ վիրուսը շարունակում է փոխվել, սակայն պատվաստանյութերը կթարմացվեն՝ վիրուսի նոր տարբերակի վրա ազդելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Այնպես, ինչպես գրիպի դեմ ամենամյա պատվաստանյութը, դուք պետք է այն ընդունեք Աշխատանքի օրվա և Հելոուինի միջև ընկած ժամանակահատվածում: Դա անվտանգ է, հեշտ է ձեռք բերել և անվճար է»,- նշված է Ջո Բայդենի հայտարարության մեջ:

Այս շաբաթվանից սկսած՝ 12 տարեկան և ավելի բարձր տարիքի ԱՄՆ քաղաքացիները կարող են տարին մեկ անգամ պատվաստվել COVID-19-ի դեմ պատվաստանյութով դեղատներում և բժշկական հաստատություններում։