Մեր երիտասարդական հավաքականը Կրասնոդարում կմասնակցի բռնցքամարտի մրցաշարին
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով` 20 մարզիկով գտնվում է Կրասնոդարում, որտեղ մասնակցելու է Նիկոլայ Պավլյուկովի անվան մրցաշարին։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Այս ստուգատեսը մեր ընտրանու համար նախապատրաստական փուլ է նոյեմբերին Իսպանիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ։
Այսօր մեր բռնցքամարտիկները կարճ մարզում են անցկացրել, իսկ սեպտեմբերի 7-ին կկայանան մրցաշարի առաջին մենամարտերը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում