ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները: Այդ մասին նշված է Պենտագոնի հայտարարությունում:
Պենտագոնի կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն «ունեն նույն մասշտաբը, ծավալը և ժամանակահատվածը, ինչ նախորդ տարիներին»:
Նախնական տվյալներով՝ Foal Eagle զորավարժություններին կմասնակցի ԱՄՆ 11.500 զինծառայող և շուրջ 290 հազար հարավկորեացի զինծառայող:
«Մեր համատեղ գործողություններն ուղղված են պաշտպանությանը, Հյուսիսային Կորեան չպետք է դիտարկի դրանք որպես սադրանք»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Քրիստոֆեր Լոգանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում