Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին։ Այս մասին երգչուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։ Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։
Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։ Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»,- գրել է Սիրուշոն։

Նշենք, որ «Pregomesh» բրենդը հիմնադրվել է 2012թ-ին Սիրուշոյի կողմից, որի նպատակն է հայկական զարդարվեստը ներկայացնել աշխարհին: Նշենք, որ հայկական նախշազարդերով և մոտիվներով ստեղծված «PreGomesh» արծաթյա զարդերը այսօր հայտնի են ամբողջ աշխարհում: