Երևանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին հորդորել է չօգտվել ռուսական ավիափոխադրողների ծառայություններից
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացում է արել՝ հորդորելով խուսափել ճամփորդություններից, որոնք կազմակերպել են ռուսական ավիափոխադրողները:
«ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը՝ FAA-ն նվազեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անվտանգության չափանիշներին» ,- ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում։
ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ FAA-ի անվտանգության վարկանիշը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին կամ Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Հայաստանի կողմից շահագործվող օդանավերին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում