Ըստ ադրբեջանական «Թուրան»-ի` չորս գերի ազատ է արձակվել և կվերադարձվեն Հայաստան
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։
Լրատվամիջոցի տվյալներով` նրանք գերեվարվել էին 2020թ-ի դեկտեմբերին Հադրութում, նրանց անունները չեն հաղորդվում։
«Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությանը դատարանից միայն հայտնել են, որ այսօր ազատ արձակված չորս ռազմագերիները 2021թ-ի նոյեմբերին դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման։
«Թուրանը» նշում է նաև, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «այդ անձինք մոտ ժամանակներս կհանձնվեն» Հայաստանի իշխանություններին:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Փաստենք, որ ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ էլ Բաքուն այս տեղեկությունն առայժմ չեն հաստատել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում