ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացնելու Արցախում հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման համար
ԱՄՆ-ը 2 մլն դոլար կտրամադրի հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։
«Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2 միլիոն դոլարի հատկացման մասին՝ 2020թ-ի աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում մարդասիրական ականազերծման գործողությունների համար: Ականներ և չպայթած զինամթերք հակամարտության գոտում շարունակել սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը»,- հայտնում են ԱՄՆ ԱԳՆ-ից։
Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին նույն նպատակով հատկացվել էր 500 հազար դոլար։

Հումանիտար օգնությունը չի հաջողվում տեղափոխել Արցախ

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը
