Ադրբեջանական կողմը 30 րոպե անդադար կրակ է արձակել Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ
Այսօր առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ճշտված տեղեկություններով՝ տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում, փոխանցում է Ստեփանյանը՝ նշելով՝ տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամներն, այդ թվում՝ մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում, ինչպես Պաշտպանն է փոխանցում, գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։ Իսկ Թաղավարդ համայնքում տուժել է մեկ տուն, հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
Քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են, գրել է Ստեփանյանը՝ Ադրբեջանի գործողությունները համարելով Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույց։

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Արցախից երեք հիվանդ տեղափոխվել է Երևան

Արցախի Բերքաձոր համայնքում շրջափակման արդեն 50 օրը փորձում են հաղթահարել միասնական ուժերով

Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Ադրբեջանն ու Հունգարիան ընդլայնված ռազմավարական գործակցության հռչակագիր են կնքել

Լաչինի միջանցքի փակումից տուժածներին բրիտանական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել
