Ջերմուկ քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է․ Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ-ներ, հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի ելքի ճանապարհը վտանգված է, հայտնել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ նշելով գուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ հատվածը դեռ չի վնասվել, բայց հարակից հարվածներ ստանում է, գրում է «Ազատությունը»։
Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, կանայք և երեխաները հիմնականում ինքնակամ դուրս են եկել քաղաքից, ասել է փոխքաղաքապետը։
«Առաջին պահից, երբ խնդիրը սկսել է, բնակչությունն ինքնակամ քաղաքը լքել է՝ ովքեր ցանկացել են, ովքեր չեն ցանկացել, քաղաքում են, օգտվում են ապաստարաններից, պայքարում են, կռվում են, ով էլ ցանկանում է քաղաքապետարանն աջակցում է, դուրս է բերում։ Եթե տրանսպորտի խնդիր ունեն, տրասնպորտի խնդիրն ենք լուծում, սննդի խնդիր ունեն, սննդի խնդիրն ենք լուծում, հագուստի՝ հագուստի, ուղղակի իրավիճակից ելնելով՝ մի քիչ շուտ մի քիչ ուշ», - ասել է Սարգսյանը։
Առավոտյան ՊՆ-ն հաղորդել էր, որ այսօր ժամը 8-ից սկսած ադրբեջանական կողմը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով, մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը
