Ռուսական արվեստի թանգարանում՝ 2018թ. մարտի 20-ից նոյեմբերի 20-ը ցուցադրվելու է Մ.Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ նկարը 1995թ. գողացվել էր, հետաքննության արդյունքում 2017թ. հայտնաբերվել և վերադարձվել է թանգարանին:

Ցուցադրությանը ներկայացվելու է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը: Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններ, որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» աշխարհ: