Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը․ Կան տուժածներ
Սեպտեմբերի 21-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է․ տուժել է երեք մարդ, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոն։ Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:
Հիշեցենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում