Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 01:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում տնակ է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մարվել է 04:22-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և հարակից մեկ այլ տնակ՝ գույքով: