Հայաստանն ու Թուրքիան կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու հարցը
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, գրում է «Արմենպրես»-ը։
«Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- ասել է Հունանյանը։
ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել

Հեղեղվել է Թուրքիայի քաղաքներից մեկը

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»․ Սպասվում են բազմազան միջոցառումներ Երևանում և մարզերում

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը»․ Գևորգ Դանիելյան

Հայաստանում 2024թ-ին կանցկացվի դեպի Կարմիր մոլորակ առաքելության սիմուլյացիա
