Այսօր ՀՀ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարից հարցրել է, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում Ադրբեջանի վերջերս իրականացված ագրեսիայի ժամանակ թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ:

Նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է, որ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերն ակնհայտորեն թիրախավորվել են: Նշել է նաև, որ առաջնահերթ վերականգնվել են բնակիչների գազամատակարարումն ու էլեկտրոէներգիայով ապահովումը:

Անվտանգությունից ելնելով՝ սեպտեմբերի 13-ից հետո մի շարք աշխատանքներ դադարեցվել են, այդ թվում՝ ճանապարհաշինական, սակայն արդեն վերսկսվել են: