Երևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով մարտի 21-ին ժամը 9:00-ից մինչև մարտի 22-ի ժամը 19:30-ն դադարեցվելու է՝
Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆիզիկայի ինստիտուտի բնակելի թաղամասի բազմաբնակարան շենքերի,
Դավիթաշեն գյուղի առանձնատների,
Միկոյան փողոցի թիվ 2/2 և 48 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում