Նոյեմբերի 8-ին, ժամը 01:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացիներ կան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը բռնկվել էր տան տանիքում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչները դուրս էին բերվել: Հրդեհը մեկուսացվել է, այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և տունը՝ մասամբ: