Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է «Новая газета»-ի կայքի և նույն լրատվամիջոցի «Свободное пространство» նախագծի հասանելիությունը։ Այդ մասին հայտնում է «Новая газета. Европа»-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչությանը։

Интерфакс-ի փոխանցմամբ՝ Ռոսկոմնադզորը novaya.media և novayagazeta.ru ռեսուրսների արգելափակումը բացատրել է նրանով, որ դրանք հանդիսանում են «հայելի» կայքեր լրատվամիջոցի ավելի վաղ արգելափակված մյուս ռեսուրսներին։ Պարբերականի մամուլի քարտուղար Նադեժդա Պրուսենկովան հայտարարել է, որ լրատվամիջոցը մտադիր է որոշումը բողոքարկել դատարանում։