Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանում վերջին տասնամյակի ընթացքում տուբերկուլյոզով հիվանդացության դեպքերի թիվը նվազել է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական էջը։

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ տուբերկուլյոզով հիվանդացության դեպքերի նվազման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ տարեկան միջինը 4,3%, որը՝ սակայն, բավարար չէ՝ իրավիճակը կտրուկ բարելավելու և 2030թ.-ին այս համաճարակին վերջ տալու համար: Եվրոպայում այս համաճարակի գլխավոր պատճառները տուբերկուլյոզի դեպքերի բացահայտման ցածր մակարդակն է և այս հիվանդության բուժման անարդյունավետությունը:

Եվրոպական տարածքում շարունակում է չբացահայտված մնալ հիվանդության այս տեսակի ամեն չորրորդ դեպքը: Իսկ գործողությունների տարածաշրջանային ծրագիրը նախատեսում է հասնել 85% բացահայտելիության ցուցանիշի: Բուժման հարցում ԱՀԿ-ում նպատակ են դրել հասնել դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժման 75% ցուցանիշի:

«Մենք ոչ մի դեպքում զգոնությունը չպետք է կորցնենք», - ասել է Հիվանդությունների վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամմոնը: