Հայ արտադրողները մտադիր են առաջիկայում ԱՄՆ արտահանել՝ մսամթերք, մեղր, կաթնամթերք, թարմ և չորացված մրգեր, խմիչք: Այս մասին հայտնել է Պանորամա-ն։

Արտահանման ու ներմուծման գործընթացքն ապահովելու և տնտեսավարողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստի շրջանակներում ԱՄՆ մեկնած ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ամերիկացի գործընկերների հետ բանակցել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների շուրջ, քննարկել սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերը:

Կողմերն անդրադարձել են անասնաբուժական և բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի շրջանառության կարգին՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ և ԵՄ կարգավորումները։