«Վիրահայերի միությունը» հրավիրում է բոլորին մասնակցելու աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթին, որը տեղի կունենա հունվարի 9-ին՝ նրա ծննդյան օրը։

«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել նկար կամ կոլաժ, այնուհետև նկարահանել նմուշը և տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։

Նկարի համար անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ։ Նկարը տեղադրելիս հարկավոր է նշել հեղինակի անուն ազգանունը և նմուշի անվանումը։ Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ի նկատի ունենան, որ նմուշի նկարը ֆեյսբուքյան միջոցառման էջին չուղարկելու դեպքում մասնակցությունը չի թույլատրվում

Մրցույթի նկարներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +995 595 00 48 84 հեռախոսահամարով»,- հայտնել են միությունից։