Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 21-ին ժամը 11։00-17։00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների՝
Մ․Հերացու, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների,
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի,
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի,
Քրիստափորի փող․ 2-րդ նրբանցքի, Քրիստափորի փող․ 10-90,
Չարենցի փող․ 1-ին նրբանցքի,
Սարի Թաղի 1-10 շարքերի,
Որմնադիրների փողոցի՝ իր նրբանցքներով,
Սասունցի Դավթի փող․ 70/1, 70/2, 70/3,
Ծխախոտագործների փող․ 50-180,
Խորենացու փող․ 168-240,
Աբովյան փող․ 54, 58 համարների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: