ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչում է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Բանաձևը դատապարտում է Ռուսաստանին «Ուկրաինայի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար» և կոչ է անում ԱՄՆ-ին ու դաշնակիցներին շարունակել աջակցությունը Կիևին:
«Իր գործողություններով Պուտինը շատ պարզ ցույց տվեց, որ իր նպատակն է դադարեցնել ուկրաինացի ժողովրդի գոյությունը։ Ես անձամբ տեսել եմ նրա դաժանության վկայությունները Իրպենում և Կիևի մարզի այլ շրջաններում»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը՝ բանաձևի համահեղինակներից մեկը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում