«Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել: Այս մասին ասել է Ռուբեն Վարդանյանը Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Այս մասին վերջինս մանրամասն ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում․
«Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանին և Արցախին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև կադրեր հրապարակել հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից:
Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ողջունելի է»։

Արցախի Բերքաձոր համայնքում շրջափակման արդեն 50 օրը փորձում են հաղթահարել միասնական ուժերով

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

«Եթե Արցախում երեխաներ կան, ուրեմն կա նաև մեր կարիքը». «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի աշխատակից

Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում

Լաչինի միջանցքի փակումից տուժածներին բրիտանական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել
