Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ իր «Oh Maman» երգով։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանը, իսկ երրորդը՝ Վրաստանը։

Հայաստանի պատվիրակն այս տարի Նարեն էր՝ «Dance» երգով։

Մրցույթին մասնակցում էր 16 երկիր։ Նշենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Հայաստանի պատվիրակ Մալենան, ինչի շնորհիվ այս տարի մրցույթն անցկացվեց Հայստանում։