ԱՄՆ oդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հրապարակել է Արեգակնային համակարգի Յուպիտեր մոլորակի նոր պատկերը, որում ակնհայտ երևում է, որ մոլորակի հյուսիսային կիսագնդում փոթորիկ է մոլեգնում և ամպերի հաստ շերտ է գոյացած: Լուսանկարն արվել է փետրվարի 7-ին: Կադրը ֆիքսելու պահին ՆԱՍԱ-ին պատկանող Juno սարքն ամպային շերտից 12.195 կմ հեռավորության վրա է գտնվել:

Յուպիտերը շրջապատող փոթորիկներն արդեն տևական ժամանակ է արդեն ուսումնասիրվում է գիտնականների կողմից, ովքեր փորձում են Juno-ի միջոցով ավելի ու ավելի մոտ տարածությունից լուսանկարել ամպային շերտը և ուսումնասիրել այն: Եվ վերջին ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Յուպիտերի ամենամեծ փոթորիկը, որն արբանյակից արված լուսանկարներում երևում է շագանակագույն մեծ կետի պես, փոխում է իր գույնը:

Գիտնականների կարծիքով մոլորակի ամենամեծ փոթորիկը կարող է Երկրի չափով 3 մոլորակ կլանել: Քամիները դրա ներսում շարժվում են 230 կմ/ժ արագությամբ: Նրանք կանխատեսում են, որ երևացող կետը կանհետանա 20 տարուց: