Ադրբեջանցի «էկոակտիվիստները» չեն բացում ճանապարհը և պատրաստվում են գիշերակացի
Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները, որոնք հանդես են գալիս «բնապահպանների» և «էկոակտիվիստների» անվան տակ, արդեն շուրջ 7 ժամ է շարունակում են փակ պահել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և պատրաստվում են գիշերը մնալ այնտեղ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի հատված։
Հրապարակված կադրերից երևում է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են Շուշիի հատվածում, իսկ նրանց շարքերում կան նաև ռազմաքաղաքական ակտիվիստներ, ինչպես, օրինակ, Թելման Ղասիմովը, որը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով։
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ իրենց փակած տարածքում էլեկտրաէներգիայի ապահովման համար ադրբեջանցիները բերել են հատուկ տեխնիկա և պարզել Ադրբեջանի դրոշը։
Համացանցում տարածված կադրերից երևում է, որ ճանապարհին հայկական ավտոմեքենաների հերթեր են գոյացել։
Հիշեցնենք, որ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատրվակով, այսօր՝ ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Նրանք վրաններ էին տեղադրել՝ պահանջելով հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ «Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից»,- ասված էր Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

«Եթե Արցախում երեխաներ կան, ուրեմն կա նաև մեր կարիքը». «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի աշխատակից

Լաչինի միջանցքի փակումից տուժածներին բրիտանական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը
