Խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների տեղաշարժը վերականգնելու համար. ՌԴ ՊՆ
Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու համար»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում