Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ․ Ստանիսլավ Զասը՝ Լաչինի միջանցքի մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը,Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, ասել է, որ չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։
Զասին հարցրել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին սադրանքների և ագրեսիվ գործողությունների մասին, որին ի պատասխան նա նշել է, որ առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Զասի խոսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիրներ են լուծում․
«Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,- ասել է Զասը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

«Եթե Արցախում երեխաներ կան, ուրեմն կա նաև մեր կարիքը». «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի աշխատակից

Հումանիտար օգնությունը չի հաջողվում տեղափոխել Արցախ
