Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023թթ ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Այսպիսով՝ քննությունները տեղի կունենան.

♦ հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից,

♦ հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից,

♦ հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից: