Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։

22 պարտիայում վաստակած 17․5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը:

Շանթ Սարգսյանն առաջնությունում տարել է 15 հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ ոքի և կրել է 2 պարտություն:

Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ վաստակելով 16․5 միավորով։