Կայացել է Quinas de Ouro 2018 մրցանակաբաշխությունը․ ընտրվել են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
«Ռեալ Մադրիդի» ահեղ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ Quinas de Oro մրցանակաբաշխությունում ստացել է Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ։
Ֆուտբոլիստը դեռ 33 տարեկան է սակայն իր ֆուտբոլային կարիերայում հասել է արդեն իսկ մեծ բարձունքների։
Ռոնալդուն 2017թ․-ին դարձել է՝
Չեմպիոնների լիգայի գավաթակիր,
հաղթել է Իսպանիայի առաջնությունում,
նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը։
Նախորդ տարի Ռոնալդուն մասնակցել է 46 խաղի և խփել 42 գոլ։
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մոնակոն» գլխավորող Լեոնարդո Ժարդիմը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել Լիսաբոնի «Սպորտինգի» խաղացող Աննա Բորգեսը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում