«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Նաիրիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: