«Ադրբեջանցիներին չի հաջողվելու արցախցիների ոգին կոտրելը»․ Ռուբեն Վարդանյան
Կարևոր է, որ միջազգային հանրությունը տեղեկանա և ճիշտ պատկերացում ունենա այն ամենի մասին, ինչ կատարվում է Արցախի հետ: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում․
«Այդ նպատակով շարունակում եմ հարցազրույցներ տալ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին:
Reuters գործակալությանը տված հարցազրույցում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման բուն նպատակի մասին՝ նշելով, որ իրական նպատակը ոչ թե բնապահպանական կեղծ պատճառաբանություններ են, այլ արցախցիների վրա ճնշում գործադրելը, նրանց ներշնչելը, որ այստեղ ապագա չկա: Այսինքն, արցախցիների ոգին կոտրելը: Ու վստահաբար ասել եմ, որ դա նրանց չի հաջողվելու»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Արցախից երեք հիվանդ տեղափոխվել է Երևան

Արցախի Բերքաձոր համայնքում շրջափակման արդեն 50 օրը փորձում են հաղթահարել միասնական ուժերով

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ
