Խոշոր հրդեհ՝ Գյումրիի շինանյութի խանութներից մեկում
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23։44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շչերբինա փողոցի թիվ 1/1 հասցեում՝ «Պետրովիչ» շինանյութի խանութի պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 29-ին, ժամը 01։31-ին, մարվել՝ 03։05-ին։ Այրվել է խանութի պահեստը (մոտ 100 քմ), իսկ տանիքի փայտե կառուցատարրերը՝ ջերմահարվել (մոտ 100 քմ):
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքում կան զոհեր և վիրավորներ

Պարզվել են զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ․ ՔԿ

15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա

Զորանոցի հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին

15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը

Կացարանի հրդեհից հետո ՊՆ-ում խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք»
