Տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանին, «Մետրմարկ» բետոնե դեկորներ ու կահույք արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանին, վիտրաժային իրերի արտադրությամբ զբաղվող «Վիտրում» ընկերության հիմնադիրներ՝ Նունե Ազիզյանին և Սիրանուշ Ամիրաղյանին, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանին, հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ՝ Անահիտ Հարությունյանին և Էդմոնդ Ստեփանյանին, բազուկի թթվի արտադրությամբ զբաղվող «Գորիս Ագրոֆուդ» ընկերության հիմնադիրներ՝ Վլադ Բագրատյանին և Ժաննա Բարսեղյանին, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանին, տակառագործ Արմենակ Պողոսյանին, զարդեր պատրաստող «Արմինս Արթ» ընկերության հիմնադիր Արմինե Ստամբոլցյանին, «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյանին, «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ՝ Գևորգ Վարդանյանին և Էլիզա Ստեփանյանին, փայտե կահույք և խճանկարներ արտարդող «ֆլեքսիթրի» ընկերության հիմնադիր Արթուր Մանասյանին:
13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր մրցանակակիրներին և «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման բոլոր մասնակիցներին հրավիրել է բեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործ աշխատանքի համար: