Իտալիայում ձերբակալվել են մաֆիական միավորումների 37 անդամներ
Մարտի 20-ին՝ Իտալիայի Ապուլիա մարզում ձերբակալվել է 37 մաֆիայի ներկայացուցիչներ, ովքեր մեղադրվում են կազմակերպված հանցախմբի մասնակից լինելու, թմրանյութերի առևտրով զբաղվելու, զենք ու զինամթերք պահելու, կիրառելու և մարդկանց առևանգելու մեջ։ Անգամ հնարավոր է, որ նրանց շարքում լինեն երկրի հզոր մաֆիական կազմակերպություններից մեկի՝ «Սակրա կորոնա ունիտա»-ի անդամներ։
Իտալիայում գործում են մաֆիական չորս հիմնական հզոր միավորումներ.
- Սիցիլիայում՝ «Կոզա նոստրա»-ն,
- Կալաբրիայի մարզում՝ նդրանգետան,
- Նեապոլում և նրա արվարձաններում՝ կամորան,
- Ապուլիայում՝ «Սակրա կորոնա ունիտա»-ն («Միավորված սրբազան իշխանություն»):
Երկրում կատարված լայնածավալ ուսումնասիրությունների և խուզարկությունների ընթացքում իրավապահներն հայտնաբերել և առգրավել են տարբեր ծանր թմրանյութեր, Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ, պայթուցիկ սարք:
- 220461135091000
- Z384593614294
- E730505280350
- R747489395618