Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին
ՀՀ փաստաբանների պալատը ցավակցում է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հայտնում իր զորակցությունը:
Պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հանրային պաշտպանի գրասենյակը, օրենքով սահմանված իր գործառույթներին համապատասխան, հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
«Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքում կան զոհեր և վիրավորներ

Կացարանի հրդեհից հետո ՊՆ-ում խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք»

Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց են

Պայթյուն գազալցակայանում

Զորանոցի հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

Պարզվել են զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ․ ՔԿ

15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա
