Այսօր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան ծննդյան օրն է։ Մանսուրյանի համար երկու սրբություն գոյություն ունի՝ Հայաստան երկիրն իր տարածքով և հայոց լեզուն նրա վրա իշխող. «Սրանցից ամեն մեկի նահանջն ինձ համար իմ մարմնի մի մասը տանելն է»:
Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում:
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվա առիթով տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները. «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ - Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։
Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Համերգը կազմակերպվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակներում։