Հումանիտար օգնությունը չի հաջողվում տեղափոխել Արցախ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները, ցավոք սրտի, շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։
«Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

ԱՄՆ պետքարտուղարությունը արցախյան հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել

Մեկնարկել են ապրանքների մանրածախ գների վերահսկողական դիտարկումները. հարուցվել են վարչական վարույթներ

Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն. Ռուբեն Վարդանյան

«Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»․ Արցախցի պատգամավոր

«Սա պատասխանն է ՀՀ պաշտոնյաներին` Փաշինյանից մինչև արմատներով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին»․ Տիգրան Աբրահամյան
