ՀՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աբովյանի, Գավառի, Թալինի, Ախուրյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում, Գորիսում՝ մառախուղ

Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Լարսի ճանապարահը բեռնատարների համար փակ է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
