Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ:

Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Մեր հայ մարզիկը այս մենամարտով ցանկանում է ինքն իրեն և աշխարհին ցույց տալ, որ ինքն որպես բռնցքամարտիկ դեռ շատ անելիքներ ունի, և չի պատրաստվում դեռ լքել սպորտը։ Նրա հակառակորդ Պատրիկ Նիլսենը ևս նշել է հաղթելու իր մեծ ցանկության մասին: