Microsoft ընկերությունը 2023-ին պատրաստվում է թողարկել Windows 11 օպերացիոն համակարգի հիմնական գործառույթների թարմացումը։ Տեղեկությունը տարածել է WindowsLatest թեմատիկ ռեսուրսը։

Նախ, Microsoft-ը շատ ավելի հեշտ կդարձնի ձայնի կառավարումը Windows 11-ում: Առանձին հավելվածներում ձայնի կարգավորման գործիքը օպերացիոն համակարգում հասանելի է միայն «Կարգավորումներ» բաժնում: Գործառույթին ուղիղ հասանելիություն հնարավոր է ստանալ անմիջապես առաջադրանքների պանելի (taskbar) միջոցով։ Օգտատերերը կկարողանան ցանկացած բաց հավելվածում հեշտությամբ բարձրացնել կամ իջեցնել ձայնը։