Girls In Tech Armenia-ի նախագիծը՝ FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովն այս տարի կանցկացվի հուլիսի 29-30-ին։

Միջոցառումը Հայաստանում և տարածաշրջանում կանանց ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որի նպատակը բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն և հզորացնելն է։

Այս անգամ միջոցառումը կրում է Sustainable Future: Heading to Metaverse (Կայուն ապագա. ուղղություն դեպի Metaverse) խորագիրը։

FemInno-ն հիբրիդային միջոցառում է, այն ներառում է նորարարությամբ և բազմազանությամբ հետաքրքրված միջազգային թիրախային լսարան։

Միջոցառման ընթացքում սպասվում են.

  • 20-ից ավելի ներգրավված երկրներ
  • 40-ից ավելի բանախոսներ և հատուկ հյուրեր
  • 15-ից ավելի սեմինարներ և վարպետության դասեր
  • 2000-ից ավելի մասնակիցներ տեղում

Լրացուցիչ տեղեկատվություն և մասնակցության տեմսեր կարող եք գտնել այստեղ։