Ադրբեջանն ու Հունգարիան ընդլայնված ռազմավարական գործակցության հռչակագիր են կնքել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում Ադրբեջանի և Հունգարիայի ընդլայնված ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։
Բացի այդ, կողմերը ևս 6 փաստաթուղթ են ստորագրել, այդ թվում Շուշիի և հունգարական Վեսպրեմ քաղաքի միջև փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում է Interfax.az-ը։
Նաև հուշագիր է ստորագրվել բնական գազի ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին։
Կողմերը նաև արձանագրություն են ստորագրել երկու երկրների ԱԳ նախարարների միջև համագործակցության մասին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

«էս ջարդերը մենք պիտի մոռանա՞նք ու «խաղաղ» ապրե՞նք թուրքի հետ»․ Ալվինա Աղաբաբյան

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով․ Հարութ Սասունյան

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը»․ Գևորգ Դանիելյան

Ադրբեջանը Մարտունու շրջանում կրակոցներ է արձակել գյուղաշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
