Հայաստանի պետական պարտքը փետրվարին կրճատվել է 0,6%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նախարարության տրամադրած տվյալների համաձայն 2018թ․-ի հունվարին պետական պարտքը կազմել է $6,898 մլրդ, փետրվարին այն կազմել է $6,851 մլրդ, այսպիսով տվյալներից երևում է, որ քիչ, սակայն շարժ կա:

Հաշվետու ժամանակահատվածում 0,2%-ով նվազել է արտաքին պարտքը՝ հունվարի $4,963 մլրդ-ի փոխարեն կազմելով $4,950 մլրդ:

Փետրվարին 2,3%-ով նվազել է նաև ներքին պարտքը։ Նախորդ ամիս այն կազմել է $1,291 մլրդ, իսկ հունվարին՝ $1,322 մլրդ: